Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ ներկա պահին չի հավատում, թե Գազայի հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումը, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, թիրախավորել էր լրագրողներին, հաղորդում է Reuters-ը։
«Սակայն իսրայելական բանակը և Իսրայելի կառավարությունը խոստացել են սկսել այդ միջադեպի համապարփակ հետաքննություն,- ասել է Մերցը Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսում։ -Եվ ես կցանկանայի սպասել այս հետաքննության արդյունքներին, նախքան վերջնական որոշում ընդունելը»։
Երկուշաբթի իսրայելական ուժերը հարվածել են Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցին, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, նրանց թվում՝ միջազգային լրատվամիջոցների համար աշխատող հինգ լրագրող։
Գերմանիայի ԱԳՆ-ն երկուշաբթի հայտարարել է, որ «ցնցված է» հարձակումից և կոչ է արել հետաքննություն սկսել։




























