ԱՄՆ-ից հնագիտության ֆակուլտետի ուսանողուհին հազվագյուտ արտեֆակտ է հայտնաբերել Մեծ Բրիտանիայում իր առաջին դաշտային պեղումների ժամանակ, հաղորդում է Euronews-ը։ Ֆլորիդայի Նյուքասլ համալսարանի ուսանողուհի Յարա Սոուզան 9-րդ դարի ոսկյա մեդալիոն է գտել Նորթումբերլենդ կոմսությունում՝ աշխատանքները սկսելուց ընդամենը 90 րոպե անց։

Պեղումները կատարվել են Ռեդեսդեյլ տարածքում այս տարվա հուլիսին և կազմակերպվել են համալսարանի կողմից՝ որպես կրթական պրակտիկայի մաս: Ինչպես նշված է համալսարանի զեկույցում, գտածոն մոտ չորս սանտիմետր երկարությամբ ոսկե զարդ է՝ նրբագեղ զարդանախշով:

Արտեֆակտը հայտնաբերվել է հին հռոմեական Դերե-սթրիթի մոտ, որը Յորքի և Էդինբուրգի միջև գտնվող հիմնական տրանսպորտային երթուղի է։ Այս ճանապարհի մի մասը համընկնում է ժամանակակից A68-ի հետ։ Մասնագետների կարծիքով, այս ճանապարհը պահպանել է իր կարևորությունը Հռոմեական կայսրության փլուզումից հետո և ակտիվորեն օգտագործվել է հաջորդ դարերի ընթացքում։

Ինչպես ենթադրում են հնագետները, գտնված մեդալիոնը կարող էր կրոնական կամ ծիսական նշանակություն ունենալ։ 9-րդ դարում ոսկին համարվել է բարձր կարգավիճակի նշան և օգտագործվել է բացառապես էլիտայի կողմից։ Հնարավոր է, որ առարկան պատկանել է ազնվականության ներկայացուցչի, ով ճանապարհորդել է տարածաշրջանի կարևորագույն հոգևոր և քաղաքական կենտրոնների միջև։