2023 թվականի սկզբին Լոլա անունով էգ ոսկեգույն ռետրիվերին բերանի խոռոչի մելանոմա էր ախտորոշվել՝ քաղցկեղի հազվագյուտ և ագրեսիվ ձև, որն արդեն տարածվել էր թոքերի վրա: Ըստ անասնաբույժների՝ շանը մի քանի ամսվա կյանք էր մնացել: Սակայն Լոլայի տերերը չեն հանձնվել և Դեյվիսի (ԱՄՆ) Կալիֆոռնիայի համալսարանի անասնաբուժական կլինիկայի ուռուցքաբանության կենտրոնի բժիշկների հետ միասին շարունակել են պայքարել իրենց ընտանի կենդանու կյանքի համար: Նրանց փորձարարական բուժման շնորհիվ քաղցկեղի բոլոր հետքերը անհետացել են մոտ վեց ամիս անց: Շունը շարունակում է ապրել և կնշի իր 11-ամյակը 2025 թվականի հոկտեմբերին:

Լոլան, ինը այլ շների հետ միասին, մասնակցել է «Թոքերի մետաստազների բուժման համար ներերակային դոքսորուբիցինի և ինհալյացիոն ինտերլեյկին-15 (IL-15) իմունաթերապիա» անվամբ կլինիկական փորձարկմանը:

Ինհալյացիոն հակաքաղցկեղային դեղամիջոցների նախորդ ուսումնասիրությունների շարքում անասնաբույժները խրախուսական արդյունքներ են ստացել: Գիտնականները որոշել են ստուգել, ​​թե ինչպես կաշխատի բուժումը, եթե դրան նախորդի դոքսոռուբիցինով քիմիաթերապիան, գրում է Naked Science-ը: Փորձարկումներին մասնակցել են մետաստատիկ մելանոմայով կամ օստեոսարկոմայով 10 չորքոտանիներ, որոնց չարորակ ուռուցքները տարածվել էին թոքերի վրա և հասել մեկ սանտիմետրից ավելի չափի։

Լոլայի դեպքում բուժումը սկզբում անարդյունավետ էր թվում: Շունը քիմիաթերապիայի մեկանգամյա սեանսը լավ չէր տանում, և IL-15 ինհալյացիայի առաջին երկու շաբաթներից հետո ռենտգենյան հետազոտությունները ուռուցքի աճ են ցույց տվել: Արդյունքում, նա դուրս է մնացել փորձից. տերերը կենդանուն տեղափոխել են պալիատիվ ճառագայթային թերապիայի։

2023 թվականի մայիսին և հունիսին Լոլան վեց ճառագայթային սեանս է անցնում: Չնայած դրանց ավարտին բժիշկները հայտնաբերել են, որ բերանի խոռոչի ուռուցքը նահանջել է, թոքերի չարորակ ուռուցքները շարունակում են աճել: Լոլայի տերերն արդեն պատրաստվում էին վատթարագույնին, բայց շունը դիմացել է ամբողձ ամռանը, և սեպտեմբերին նրան ևս մեկ ռենտգենյան հետազոտություն են նշանակել: Անասնաբույժների և տերերի զարմանքին և ուրախությանը, բոլոր ուռուցքները լիովին անհետացել են։

Մասնագետները միջադեպը համարել են ուռուցքների այսպես կոչված կեղծ-պրոգրեսիայի օրինակ։