Mercedes-AMG GT XX էլեկտրական սեդանի գովազդային արշավի շրջանակում ավտոմեքենան մեկ շաբաթում ուղևորվել է աշխարհով մեկ։ Ամեն դեպքում, դա է Mercedes-enz-ը հաղորդում Իտալիայի Նարդո օղակաձև արագընթաց ճանապարհին փորձարկման մասին, որի երկարությունը հավասար է հասարակածի մոտ Երկրի շրջագծին՝ 40 հազար 075 կմ։
1,360 ձիաուժ հզորությամբ եռաշարժիչով Mercedes-AMG GT XX սեդանի վազքը տևել է 7 օր, 13 ժամ և 24 րոպե՝ մարտկոցները լիցքավորելու համար կանգառներով, միջին արագությունը կազմել է 220 կմ/ժ, հաղորդում է Drom.ru-ն։
Լավագույն հնարավոր արդյունքի հասնելու համար Mercedes-Benz-ը օգտագործել է երկու տեխնոլոգիա, որոնք ներկայում չեն կիրառվում արդյունաբերական արտադրանքում՝ իրենց ծայրահեղ արժեքի և ա անօգտավետության պատճառով. արագ լիցքավորում՝ 850 կՎտ գերհզոր հոսանքով և էլեկտրական ավտոմեքենայի մարտկոցների ուղղակի սառեցում։
Mercedes-AMG GT XX-ը կթողարկվի հաջորդ տարի և Mercedes-Benz-ի AMG արտադրանքի շարքի նոր ֆլագմանային ավտոմեքենան կդառնա։





























