ԵՄ էներգետիկայի հանձնակատար Դեն Յորգենսենը հայտարարել է, որ ԵՄ-ն չպետք է վերսկսի ռուսական էներգիայի ներմուծումը նույնիսկ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, հաղորդում է The Guardian-ը։

«Նույնիսկ երբ խաղաղություն լինի, ես կարծում եմ, որ մենք դեռ չպետք է ներմուծենք (Ռուսաստանից)։ Այդպես էլ կլինի», - ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ-ի կողմից ռուսական էներգիայի ներմուծման դադարեցմանը։

Նա ասել է, որ մտադիր է այս հարցը քննարկել հաջորդ շաբաթ ԱՄՆ էներգետիկ անվտանգության ներկայացուցիչ Քրիս Ռայթի հետ։

Ակնկալվում է, որ այս հարցը կլինի այսօրվա օրակարգի գլխավոր թեման, քանի որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։

Սլովակիան, ինչպես Հունգարիան, դեռևս մեծապես կախված է ռուսական գազի մատակարարումներից և բազմիցս քննադատել է Ուկրաինային ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների համար։