Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Էրեբունի - Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են շտապօգնության և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 3 հոգի տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և տեղում բուժօգնություն ստացած 3 քաղաքացիների ինքնությունը։

Շտապօգնության վարորդը ասել է, որ ինքը կանչով հիվանդ տեղափոխելիս է եղել ու լուսային ու ձայնային ազդանշանները միացված են եղել, իսկ Mercedes-ի վարորդը հակառակն էր պնդում, որ ձայնային ազդանշանները միացված չեն եղել։