Այս տարի ևս Հայաստանի ամենամեծ անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսում՝ Toon Expo-ում ներկայացված էր կարևոր միջազգային առաջատար արտադրող էներգաարդյունավետ ջեռուցման և սառեցման լուծումների առաջատար չինական արտադրող Hien ընկերությունը: Ընկերության հիմնադիր և սեփականատեր Հուանգ Դաոդեն անձամբ ներկա էր ցուցահանդեսին՝ Hien-ի նորարարական արտադրանքը ներկայացնելու և պոտենցիալ գործընկերների հետ հանդիպելու համար:
1992 թվականին հիմնադրված Hien-ը գործունեությունը սկսել է որպես կենցաղային տեխնիկայի բաղադրիչների արտադրող: 2000 թվականից ի վեր Hien-ը մասնագիտանում է ջերմային պոմպերի տեխնոլոգիաների մեջ, որտեղ այն դարձել է ազգային առաջատար:

«Սկզբից մեր ամեն մի նոր արտադրանքի թողարկումից հետո տարեկան վաճառքներն աճել են 20-30 տոկոսով։ Սկզբում մեր արտադրանքը վաճառվում էր միայն Չինաստանում, բայց 2020-ից մենք ընդլայնվեցինք միջազգային շուկաներում՝ մատակարարելով Իտալիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա և այլ երկրներ», – նշեց Հուանգ Դաոդեն։
Սառը կլիմա ունեցող շրջաններում արդյունավետ ջեռուցման լուծումների պահանջարկի աճին զուգընթաց Hien-ը սկսել է ուշադրությունը սևեռել Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վրա: «Մենք հասկացանք, որ այս տարածաշրջանի ձմեռները խիստ են, և մարդիկ հիմնականում օգտվում են բնական գազից։ Սա մեծ պահանջարկ է ստեղծում ջերմային պոմպերի համար։ Հենց այդ պատճառով էլ մենք այստեղ ենք։ Ցանկանում ենք, որ հայ հաճախորդներն էլ օգտվեն մեր նոր էներգետիկ, բարձր տեխնոլոգիական լուծումներից»,- ավելացրեց Հուանգը՝ ընդգծելով ընկերության դերը Չինաստանի ջերմային պոմպերի տեխնոլոգիաների ազգային ստանդարտների մշակման գործում:
Հայաստանում Hien-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Էկոլիք»-ն է, որի տաղավարում էլ այլ ընկերությունների թվում ներկայացված էին նաև Hien-ի արտադրատեսակները։ 2018 թվականին հիմնադրված Ecoliq-ը երկար ժամանակ աշխատել է շինարարական ծառայությունների ոլորտում՝ մասնագիտանալով ջեռուցման, սառեցման և տեղադրման նախագծերում: 2024 թվականից ի վեր ընկերությունը ընդլայնվել է ներմուծման ոլորտում՝ առաջադեմ տեխնոլոգիաները ուղղակիորեն բերելով հայկական շուկա:

«Մենք ներկայացնում ենք Hien ապրանքանիշը և ներմուծում ջերմային պոմպեր, տաք ջրի բոյլերներ, ֆանկոյլեր, ինչպես նաև այլ էլեկտրատեխնիկական սարքեր։ Մեր նպատակը ոչ միայն հուսալի սպասարկում ապահովելն է, այլև Հայաստանի շուկայում հասանելի դարձնել ժամանակակից և էներգախնայող լուծումները», – ասում է «Էկոլիք»-ի հիմնադիրը։
Ընկերությունն երկրորդ տարին է մասնակցում անշարժ գույքի և շինարարության ցուցահանդեսին արդեն ։ «Անցյալ տարի մարդիկ այնքան տեղեկացված չէին՝ ինչպես են աշխատում ջերմային պոմպերը։ Իսկ այս տարի այցելուները գալիս են արդեն կոնկրետ հարցերով ու առաջարկներով։ Սա ցույց է տալիս, որ հետաքրքրությունն աճում է, և մեր լուծումները դառնում են հասկանալի ու պահանջված», – ընդգծեց հիմնադիրը։

Hien-ի տեխնոլոգիական փորձի և «Էկոլիք»-ի տեղական գիտելիքների համադրությունը կարևոր քայլ է Հայաստանի շուկայում՝ ապահովելով կայուն ու էներգախնայող լուծումներ աճող շինարարական և բնակարանային ոլորտի համար։





























