Ինձ համար մեծ պատիվ է Պուերտո Ռիկոյում ողջունել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնին։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Պուերտո Ռիկոյի նահանգապետ Ջենիֆեր Գոնսալեսը։

Նա շնորհակալություն էհայտնել Թրամփին և նրա վարչակազմին՝ Պուերտո Ռիկոյի ռազմավարական արժեքը գնահատելու, ինչպես նաև Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շրջանակում նարկոբռնապետ Նիկոլաս Մադուրոյի գլխավորած նարկոկարտելների դեմ պայքարի համար։

«Մենք հպարտ ենք նրանով, որ աջակցում ենք «Ամերիկան ​​առաջինը» շարժմանը, որը պաշտպանում է մեր սահմանները և պայքարում անօրինական գործունեության դեմ՝ ամերիկացիներին և մեր հայրենիքը պաշտպանելու համար»,- շեշտել է Պուերտո Ռիկոյի նահանգապետը։