Մենք ինտենսիվ պատերազմ ենք մղում մի քանի ճակատներում։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
«Մենք պայքարում ենք ահաբեկչության դեմ՝ Եմենում, Գազայում, Լիբանանում՝ «Հըզբոլլահ»-ի և Իրանի հետ, որը աջակցում է նրանց բոլորին։
Մենք չենք նահանջելու։ Մենք կուժեղացնենք մեր գործողությունները և կհասնենք մեր բոլոր նպատակներին»,- նշել է նա։
Ինչպես գրում է Times of Israel-ը, նա անկլավի բնակիչներին կոչ է արել «փասափուսեն քաշել» քաղաքից։




























