2011թ. Զարգացման հայկական գործակալությունը 13-14 միլիոն օտարերկրյա ներդրումներ է ներգրավել: Այդ մասին հունվարի 24-ին հայտարարել է գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Գործակալության աջակցությամբ արտահանման ծավալը կազմել է 8-9 մլն դոլար: 2010թ. ներդրումն ու արտահանումը գործակալության աջակցությամբ կազմել է համապատասխանաբար 4,5 եւ 3,5 մլն դոլար:  Գործակալության հիմնական գերակայությունները մնացել են զբոսաշրջությունը, բարձր տեխնոլոգիաները, շինանյութերն ու սննդի արդյունաբերությունը:

Մասնավորապես, «Հայկական պանիր» ընկերության շրջանակներում Ռուսաստան է առաքվել 25 տոննա պանիր փորձնական նպատակներով: Զբոսաշրջային ոլորտում լատվիական ընկերություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 1 մլն եվրո ներդրումներ կատարելու վերաբերյալ: «Հյուրանոցային բիզնեսի ոլորտում բանակցություններ ենք վարում ուկրաինական «Ռեյկարդս» ընկերության հետ` Հայաստանում 3 եւ 4-աստղանի հյուրանոցների ստեղծման վերաբերյալ: Հայաստանում էկոնոմ դասի հյուրանոցների պակասը բավական շոշափելի է»,- ասել է Հարությունյանը: