Հայաստանը ինտենսիվորեն կզարգացնի տնտեսական ազատ գոտիների համակարգը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` հավելելով, որ համապատասխան իրավական հիմքն արդեն գոյություն ունի, ներդրողների հետ բանակցություններ են սկսվել:
Առաջին հայտը ներկայացրել է «Սիթրոնիքս» ընկերությունը: «Մենք ցանկանում ենք ընդլայնել դաշտը եւ մոտ ժամանակներս մի քանի տնտեսական ազատ գոտիներ ունենալ` ըստ ուղղվածությունների», - ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ տնտեսական ազատ գոտիներ կստեղծվեն «Մարս» գործարանի, «Զվարթնոց» օդանավակայանի (գյուղատնտեսական ուղղվածություն) տարածքում, եւ Գյումրիի տեխնոպարկում (տեխնոլոգիական ուղղվածություն):



























