Հունվարի 24-ին, ժամը 08.35-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը, ժամը 07.45-ի սահմաններում, Սվաճյան փողոցում` «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հետնամասում, անհայտ անձը ձեռքով հարվածել է դեմքին եւ քաշել-պոկելով` բացահայտ հափշտակել ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է գումար եւ բանալիներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 13.00-ին, ոստիկանության ծառայողները, կողոպուտը կատարելու կասկածանքով, Սվաճյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 36-ամյա  Արթուր Կարապետյանին, որը խոստովանել է հանցանքը:

Հափշտակվածն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: