Ոստիկանության ծառայողները, հունվարի 24-ին, ժամը 17.00-ին, Կոմիտասի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի 39-ամյա  մի բնակչի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող մի առեւտրի տաղավարից բացահայտ հափշտակել է անկողնու սպիտակեղեն, բայց հեռանալու պահին բռնվել ոստիկանների կողմից:

Կատարվում է նախաքննություն: