Մոսկվայում ձերբակալել են սերիական մոլագար-բռնաբարողի: Ինչպես պատմել են ոստիկանության աշխատակիցները, մի քանի ամիս մոլագարը սարսափի մեջ է պահել մայրաքաղաքի հարավարեւելյան հատվածը: Նա հետապնդել է միայնակ աղջիկներին եւ կանանց: Դանակով սպառնալով` նրանց շենքի մուտք է տարել, որտեղ բռնաբարել է եւ գողացել արժեքավոր իրերը: Տուժածներից մեկին հանցագործը ստիպել է իր հետ մոտենալ բանկոմատին եւ հաշվից 9 հազար ռուբլի գումար հանել:
Ագահությունն էլ նրան կործանել է: Տղամարդուն ճանաչել են տերմինալում տեղակայված տեսախցիկների կատարած տեսագրությամբ: Ձերբակալվածը Հայաստանից է, որն ապրել է Մոսկվայի արվարձանում: Հետաքննությունը 5 նման դեպք է բացահայտել: Ընդ որում, 2 հարձակումները կատարվել են 1-ժամյա ընդմիջումով: Կասկածյալը չի ընդունում իր մեղքը` չնայած որ բոլոր տուժածներն էլ նրան ճանաչել են, հաղորդում է «Առաջին ալիքը»:
Նկարը` http://kp.ru-ի




























