Վրաստանի արեւելյան գյուղերից մեկում վեցոտանի երկսեռ գառնուկ է ծնվել:

Կախեթիի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ տարօրինակ արարածը լույս աշխարհ է եկել Գուրջաանսկի շրջանի  Վելիսցիխե գյուղում:

Տեղի բնակիչ հովիվ Ալբերտ Աբաջանովը հայտարարել է, որ իր հոտում եռոտանի գառնուկներ ծնվել են, միաչքանի էլ են եղել, բայց վեցոտանի` առաջին անգամ է: 

«Այդ գառնուկը դժվարությամբ է տեղաշարժվում: Մեր անասնաբույժը կարծում է, որ  դա շեղում է, եւ ամենից հավանականն այն է, որ ոչխարը 2 գառնուկի է սպասել, սակայն էմբրիոնները միացել են, եւ շատ տարօրինակ գառնուկ է ստացվել», - ասել է հովիվը: