Օզգյուր Օզելը վերընտրվել է Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության նախագահ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Դա տեղի է ունեցել կուսակցության արտահերթ համագումարում։ Օզելը վերջին երկու տարվա ընթացքում երրորդ անգամ է ընտրվել կուսակցության նախագահ։
Հարկ է նշել, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը Թուրքիայի ամենախոշոչ ընդդիմադիր ուժն է։





























