Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը չի անդրադառնա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա: Նման կարծիք է արտահայտել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, այսօր` հունվարի 25-ին, կայացած Երեւան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ:
Փորձագետը հիշեցրել է, որ «Հայաստանի եւ Թուրքիայի ոչ այնքան բարիդրացիական հարաբերությունների առկայությունը նորություն չէ»: Խոսելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունվարի 23-ին Սոչիում կայացած հանդիպման մասին, փորձագետը նշել է, որ այդ ձեւաչափով հանդիպումը արդեն տասերորդն էր: Առաջընթաց չի արձանագրվել, նույնիսկ չի էլ ակնկալվում:
Միաժամանակ Իսկանդարյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանը չափազանց կոշտ է վերաբերվում Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման առթիվ, որը նրա հետ որեւէ առնչություն չունի:




























