Ես հիմա կնոջս հետ ուղևորվում եմ դեպի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա և Վաշինգտոն։ Այս մասին հայտարարել Է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
ՄԱԿ-ի ասամբլեայում ես կասեմ մեր ճշմարտությունը՝ Իսրայելի քաղաքացիների ճշմարտությունը, ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ) զինվորների, մեր երկրի ճշմարտությունը։
Ես կբացահայտեմ այն առաջնորդներին, ովքեր մարդասպաններին, բռնաբարողներին և երեխա այրողներին դատապարտելու փոխարեն, ցանկանում են նրանց պետություն տալ Էրեց Իսրայելի սրտում։ Դա տեղի չի ունենա։
«Վաշինգտոնում ես չորրորդ անգամ կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ և նրա հետ կքննարկեմ մեր հաղթանակների բերած մեծ հնարավորությունները, ինչպես նաև պատերազմի նպատակները լիովին ավարտելու անհրաժեշտությունը. վերադարձնել մեր բոլոր առևանգվածներին, ջախջախել ՀԱՄԱՍ-ին և ընդլայնել խաղաղության շրջանակը, որը բացվեց մեզ համար «Ժողովուրդն իբրև առյուծ» գործողության և մեր ունեցած այլ պատմական հաղթանակների արդյունքում»,- նշել է Նեթանյահուն։





























