Սլովենիան հինգշաբթի օրը արգելել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մուտք գործել երկիր, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ երկիրը նմանատիպ միջոց էր կիրառել Իսրայելի կառավարության երկու ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ:

ԵՄ անդամ երկիր Սլովենիան, որն անցյալ տարի ճանաչել էր պաղեստինյան պետությունը, օգոստոսին էմբարգո է սահմանել Իսրայելին զենք մատակարարելու համար:

Բացի այդ, երկիրը արգելք է դրել Իսրայելի կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում արտադրված ապրանքների ներմուծման վրա։