Պաղեստինյան արմատական ​​«Համաս» շարժումը կպատասխանի Գազայի հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագրին ոչ շուտ, քան մի քանի օրից, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրին։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը ամերիկյան առաջարկի պատճենները ստացել է Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչներից։ Շարժումը խոստացել է ուշադիր ուսումնասիրել այն՝ նախքան արձագանքելը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել էր Գազայի հատվածի հակամարտության կարգավորման ծրագիրը։ Այն նախատեսում է ռազմական գործողությունների լիակատար դադարեցում, ինչպես նաև 72 ժամվա ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակում։ Բացի այդ, փաստաթղթով առաջարկվում է հատվածը անցումային շրջանով փոխանցել արտաքին կառավարմանը։ Միաժամանակ, անկլավում գտնվող բնակիչներին հնարավորություն կտրվի ինչպես դուրս գալ այնտեղից, այնպես էլ վերադառնալ։