2012 թ. պետական բյուջեով պետության կարիքների համար ինսուլինների ձեռք բերմանը հատկացված գումարը չի բավականացնում անհրաժեշտ պահանջարկը եւ անհրաժեշտ է ձեռք բերել լրացուցիչ խմբաքանակ: ՀՀ առողջապահության նախարարի ներկայացմամբ կառավարությունը հունվարի 26-ին թույլատրեց իրականացնել ինսուլինների լրացուցիչ խմբաքանակի գնում:

Առողջապահայության նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` 2012 թ. ինսուլինակախյալ հիվանդների դեղապահովումն իրականացնելու նպատակով նախատեսվել է ձեռք բերել 102,65 մլն ազդեցության միավոր մարդկային ինսուլին, սակայն իրական պահանջը կազմում է շուրջ 150,0 մլն ազդեցության միավոր: Ըստ մեր տեղեկությունների` 1 սրվակ ինսուլինը մոտ 1000 միավոր է, հետեւաբար` ընդհանուր պահանջարկը կազմում է մոտ 150 հազ. սրվակ: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ վերջին տարիներին ինսուլինի պետական գնման ծավալները գրեթե կրկնապատկվել են, ինչից էլ կարելի է եզրակացնել, որ շաքարային դիաբետով հիվանդների թիվը զգալիորեն աճել է:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը ինսուլինի լրացուցիչ խմբաքանակի գնումն իրականացնելու է տնտեսված միջոցների հաշվին` հատկացնելով մոտ 700 մլն դրամ:

Վերջին 3 տարիներին ՀՀ պետական բյուջեում դեղորայքի գնման համար նախատեսվում է տարեկան մոտ 3.6-3.7 մլրդ դրամ: Գումարներն ուղղվում են հոգեմետ, չարորակ նորա¬գո¬յացություններով հիվանդների, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետով հիվանդների, էպիլե¬պ¬սիայով, պարբերական հիվանդությամբ հիվանդների, երիկամների փոխպատ-վաս¬տում տարած հիվանդների համար դեղորայք գնելուն: