Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիր դեռևս չի ստորագրվել կալանքի տակ գտնվող պաղեստինցի առաջնորդների ցուցակի շուրջ վեճի պատճառով, РИА Новости-ին հայտնել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Գազայի կառավարման և ՀԱՄԱՍ-ի զենքի հարցերը կքննարկվեն ապագա փուլերում, բայց այս փուլում դրանք չեն քննարկվել։
Ըստ IRNA-ի՝ ՀԱՄԱՍ-ին առնչվող աղբյուրը հայտարարել է, որ Թել Ավիվի հետ կնքված համաձայնագրի շրջանակում ազատ արձակվող բանտարկյալների թիվը կկազմի 2000։




























