Հայաստանում գների նկատմամբ բավարար վերահսկողություն չի իրականացվում: Այդ մասին այսօր` հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նրա կարծիքով` ՀՀ Կենտրոնական բանկը միայն դրամավարկային գործիքներով չի կարող իրականացնել գների կարգավորում:
Որպես գների կարգավորման դրական օրինակ Թ. Մանասերյանը նշեց գյուղնախարարության կողմի գյուղմթերքների շուկաների թվի ավելացումը, ինչը սակայն բավարար չեղավ վերավաճառղների կողմից գյուղմթերքների կրկնակի-եռակի աճը զսպելու համար:
Հիշեցնենք, որ Հայաստանում 2011 թ. սպառողական ապրանքների գնաճի միջին մակարդակը կազմել է 4.7 տոկոս:




























