Բուլղարուհի լրագրող, Արցախյան պատերազմի մասին փաստագրական ֆիլմերի հեղինակ Ցվետանա Պասկալեւան փետրվարի 16-ին համաշխարհային շրջագայությունէ սկսում: Ինչպես հունվարի 27-ի մամլո ասուլիսում հայտնել է Պասկալեւան, շրջագայությունը կսկսվի Բուլղարիայից, այնուհետեւ կշարունակվի Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում: Մարտին ծրագրվում է այցելել Փարիզ եւ Մոսկվա, ամսաթվերը դեռեւս ճշտվում են: Շրջագայության ընթացքում Արցախյան պատերազմի մասին փաստագրական ֆիլմեր կցուցադրվեն:
Հիշեցնենք, որ Ցվետանա Պասկալեւայի «Ղարաբաղի վերքերը» Արցախյան ազատագրական պատերազմի մասին փաստագրական 7 ֆիլմերի շնորհանդեսը կայացել է նախորդ տարվա նոյեմբերին Երեւանում:




























