Հունվարի 28-ին շրջանների զգալի մասում, 29-ին արեւելյան շրջաններում, 30-ին՝ երեկոյան ժամերին, արեւմտյան շրջաններում, 31-ին եւ փետրվարի 1-ին ամենուրեք սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ: 30-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արեւելյան 3-8մ/վրկ, 28-ին, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռներում եւ լեռնանցքներում բուք: Օդի ջերմաստիճանը 29-ին կնվազի 5-8, 30-ի գիշերը եւս 2-3 աստիճանով: 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով:
Երեւանում, հունվարի 28-ին, 30-ի երեկոյան ժամերին, 31-ին եւ փետրվարի 01-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է տեղումներ, 28-ին ցերեկը հնարավոր է ձնախառն անձրեւ: 29-ին եւ 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեւան քաղաքի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 12.80C (1924թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -23.3 0C (1937թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -4.6 0C



























