Իսրայելը պետք է հարգի սովամահությունն իբրև պատերազմի մեթոդ օգտագործելու արգելքը, չորեքշաբթի հայտարարել է Արդարադատության միջազգային դատարանի նախագահ Յուձի Իվասավան։

Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի խորհրդատվական եզրակացություն կհրապարակի Իսրայելի՝ Պաղեստինի տարածքում միջազգային կազմակերպությունների ներկայության հանդեպ պարտավորությունների վերաբերյալ։

«Դատարանը միաձայն եզրակացրեց, որ Իսրայելը պարտավոր է հարգել սովամահությունն իբրև պատերազմի մեթոդ օգտագործելու արգելքը», - հայտարարել է դատավորը՝ հրապարակելով եզրակացությունը։

ՄԱԿ-ի դատարանը խորհրդատվական լսումների շրջանակում ապրիլի 28-ից մայիսի 2-ը նիստ է անցկացրել՝ Պաղեստինի տարածքում միջազգային կազմակերպությունների ներկայության հանդեպ Իսրայելի պարտավորությունների առնչությամբ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2024 թվականի դեկտեմբերին ընդունեց բանաձև, որով շտապ կարգով Միջազգային դատարանին խնդրում էր խորհրդատվական եզրակացություն հրապարակել Իսրայելի՝ օկուպացված պաղեստինյան տարածքներին տրամադրվող օգնության շուրջ պարտավորությունների առնչությամբ։ Բանաձևին աջակցել են 137 պետություններ, դրանց թվում՝ Ռուսաստանը։ 12 երկիր դեմ են քվեարկել, 22 երկիր ձեռնպահ են մնացել։