2025 թվականի առաջին ինը ամիսներին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն ցուցաբերել է կայուն և հետևողական աճ՝ պահպանելով առաջատարի դիրքերը ինչպես ընդհանուր, այնպես էլ կամավոր ապահովագրության շուկաներում։ Ընկերությունը շարունակել է զարգացնել EFES Online հարթակը և կատարելագործել բջջային հավելվածը՝ ապահովագրական ծառայությունները դարձնելով առավել հասանելի և պարզ։

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ
|
|
|
|
|
|
Աղյուսակ․ 2025 թվականի 3-րդ եռամյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա համարժեք ժամանակահատվածի ցուցանիշների հետ

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերում․
«2025 թվականը «ԷՖԵՍ»-ի համար շարունակվում է լինել կայուն աճի և նորարարությունների իրագործման տարի։
Մեր նպատակն է ապահովագրությունը դարձնել առավել հասանելի, հարմար և օգտակար յուրաքանչյուր հաճախորդի համար։ Թվային լուծումների ներդրմամբ ու ծառայությունների շարունակական կատարելագործմամբ մենք բարձրացնում ենք հաճախորդների փորձը՝ միաժամանակ ամրապնդելով վստահությունը դեպի ընկերությունը։
Մենք գնահատում ենք մեր թիմի և գործընկերների համատեղ աշխատանքը, որի շնորհիվ «ԷՖԵՍ»-ը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը կամավոր ապահովագրության շուկայում՝ հավատարիմ մնալով մեր «Կարևորը դու ես» սկզբունքին»։
Շուկայում առաջատար ապահովագրական ուղղությունները՝ ըստ ապահովագրավճարների

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված լինելով 2023 թվականին Ընկերությունը ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է․ 2024 թվականին հավաքագրվել է 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր 200-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170 000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ ապահովելով ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ իր հաճախորդների համար։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է․ «Մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։
ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ



























