Քիչ առաջ Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժ.Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
«Վերացրեց գրավը և որպես խափանման միջոց կիրառեց կալանք: Մանրամասները հաջորդիվ»,-տեղեկացնում է Դ. Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Համբարձումյանը 2019-ից ամբաստանյալի աթոռին է, մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին Երևանի Հանրապետության հրապարակ շտապող հանրահավաքի մասնակիցների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար:
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։





























