Երբ ես ծանոթացա Նիկոլ Փաշինյանի հետ, ես՝ անհավատացյալս մտածեցի, որ հնարավոր է, որ Քրիստոսը գոյություն է ունեցել։ Հիմա էլ մտածում եմ, որ Քրիստոսը կարող է՝ գոյություն է ունեցել, բայց ես չեմ հավատում Քրիստոսի հարությանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Ես ինձ համարում եմ քրիստոնյա և համարում եմ, որ ես ցանկացած 100 քրիստոնյա, եթե բերեք շարեք իրար կողքի, ես դրանց մեջ կլինեմ այն հինգի մեջ, որ ավելի լավ պահպանում է էդ պոստուլատները, հավատարիմ է սկզբունքներին։ Բայց ես Աստծու գոյությունը էլ չեմ հավատում»,–ասաց նա։

Հարցին՝ Փաշինյանի հարությանը հավատո՞ւմ եք, Աղազարյանը դրական պատասխան տվեց։

Նա հայտարարեց, որ կիրակի Հովհաննավանքում «պատարագին» չի գնալու. «Ես պատարագի երբեք չեմ գնացել, չեմ էլ գնալու»։