Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ կարևորագույն ենթակառուցվածքների վրա Ռուսաստանի մշտական հարվածները նպատակ ունեն հումանիտար աղետ ստեղծել Ուկրաինայում, հաղորդում է УНИАН  գործակալությունը։

«Պուտինը պատերազմը դադարեցնելու ցանկություն չի ցուցաբերում, և կրկին սկսել է քայլեր, որոնք մեզ կհասցնեն հումանիտար աղետի։ Նա հենց դա է ցանկանում ստեղծել այս ձմռանը, իհարկե, էներգետիկայի, գազի և ջրի մատակարարումների վրա հարձակումներով» - ընդգծել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ պարզ է, թե ինչ անել նման իրավիճակում։

Զելենսկին նշել է, որ այսօր «Կամավորների կոալիցիան» կքննարկի Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը և էներգետիկ աջակցությունը։