ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 27-28-ը:

Բացահայտվել է 118 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես, բացահայտվել է.

44 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.

10 դեպք՝ հոգեկան ներգործության.

7-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութի հայտնաբերման,

6 դեպք՝ ֆիզիկական ներգործության.

5 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.

4 դեպք՝ սառը զենքի հայտնաբերման.

3-ական դեպք՝ փաստաթղթեր կեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու.

2-ական դեպք՝ խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, թմրանյութի իրացման։

Բացահայտվել են նաև ավազակության, վստահված գույքի հափշտակման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, փաստաթղթի կեղծիքի, հետամտելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝

2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.

1 դեպք՝ խարդախության։

Հայտնաբերվել է 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 4 դեպք։

ՃՏՊ վիճակագրությունը հետևյալն է.

Անցած 1 օրում գրանցվել է 9 ավտովթար․

10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։