Այսօր՝ հոկտմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան Մ4  ավտոճանապարհի 12,5 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Դավիթ Ս.-ի վարած «Isuzu» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Հակոբ Բ.-ի վարած «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Բախման հետ «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները ենթարկվում են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Բախման հետ «Isuzu»-ն կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին: