Դոնի Ռոստովի կայազորի ռազմական դատարանը Ռոստովի Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետի տեղակալ Միրզա Միրզաևին կաշառակերության մեղադրանքով դատապարտել է ինը տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գլխավոր ռազմական դատախազությանը։
«Դոնի Ռոստովի կայազորի ռազմական դատարանը վճիռ է կայացրել Ռուսաստանի Դաշնության Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության նախկին պետ, պահեստի գեներալ-մայոր Միրզա Միրզաևի դեմ հարուցված քրեական գործով»։ Նա մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով (շորթում և կաշառակերություն՝ առանձնապես խոշոր չափերով)...
Դատարանը Միրզաևին դատապարտել է ինը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և պետական ծառայությունում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կազմակերպչական և վարչական գործառույթներ ներառող որոշակի պաշտոններ հինգ տարով զբաղեցնելու արգելքի։ Ավելին, նրան պարտավորեցվել է վճարել ստացված կաշառքի ամբողջ գումարը»,- ասված է հայտարարության մեջ։
Դատարանը պարզել է, որ 2023 թվականի օգոստոսից մինչև 2024 թվականի հուլիսը Միրզաևը ավելի քան 140 միլիոն ռուբլի է շորթել առևտրային կազմակերպության ղեկավարությունից, որը պայմանագիր էր կնքել գործակալության կարիքների համար արագ պատրաստվող շինությունների մատակարարման համար։





























