Մոսկվայի Պերովսկի շրջանային դատարանը երկու ամսով հեռակա կարգով կալանավորել է ռեժիսոր և օպերատոր Սերգեյ Պոլիտիկի սպանության մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանին՝ հաղորդում է «Коммерсантъ»-ը:

Մեղադրյալի նկատմամբ հետախուզում է հայտարարված։

Գործը նախկինում քննվում էր մահվան հանգեցրած ծանր մարմնական վնասվածք հասցնելու հոդվածով։ Մոսկվայի դատախազության տվյալներով՝ մեղադրյալը հոկտեմբերի 18-ին ընդհարման ժամանակ դանակով հարվածել է Պոլիտիկին։ Այնուհետև նա փախել է դեպքի վայրից։ Սերգեյ Պոլիտիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ավելի ուշ նա մահացել է։

«Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ մարդասպանը օտարերկրացի է եղել։ Արմեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 21-ին։ Մահացածի եղբայրը՝ Վլադիմիր Պոլիտիկը, ենթադրել է, որ մեղադրյալը կարող էր թմրանյութ առաքող լինել»,- հաղորդել են լրատվամիջոցները։