ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննություն է անցկացնում Black Lives Matter (BLM) շարժման ղեկավարների հանդեպ, որոնց կասկածում են նվիրաբերված միջոցների ոչ նպատակային օգտագործման մեջ։ Այս մասին տեղեկացրել է Associated Press գործակալությունը (AP)՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրա տվյալներով՝ վերջին շաբաթների ընթացքում դաշնային իրավապահ մարմինները մի քանի դատական ծանուցումներ եւ առնվազն մեկ խուզարկության օրդեր են տվել։ Հետաքննություններին մասնակցում են Black Lives Matter Global Network Foundation բարեգործական հիմնադրամը եւ մի շարք այլ կազմակերպություններ, որոնք դեմ են ռասայական խտրականությանը։ Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը սկսվել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք եւ հայտնվել Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրության կենտրոնում։
Ինչպես նշվել է, Black Lives Matter Global Network Foundation-ը ավելի քան 90 միլիոն դոլարի նվիրատվություն է հավաքել այն բանից հետո, երբ 2020թ․ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը զոհվեց ոստիկանի գործողությունների հետեւանքով, ինչն առաջց բերեց բողոքի ալիք ամբողջ երկրում։ Կազմակերպությունը հաճախ քննադատության է ենթարկվել միջոցների օգտագործման թափանցիկության բացակայության համար, նշել է Associated Press-ը։ Արդյո՞ք հետաքննությունը կհանգեցնի քրեական մեղադրանքների՝ առայժմ հայտնի չէ։





























