Ռուսաստանյան «Լանտա-տուր» ընկերության ղեկավարությունը, որն օրերս «գցել» էր հաճախորդներին, կհայտնվի ամբաստանյալների աթոռին: Քաղաքացիների գումարները յուրացնելու մեջ մեղադրվող անձանց սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում:
Քննիչները պարզել են, որ 2011 վերջիս մինչու հունվարի 28-ը ընկերության աշխատակիցները Մոսկվայում բազմաթիվ պայմանագրեր են կնքել հաճախորդների հետ` ստանալով պայմանագրերով նախատեսված ողջ գումարը: Սակայն իր պարտավորություններն ընկերությունը չի կատարել` հայտարարելով սնանկության մասին: Հանցավորության գործողության արդյունքում տուժել են 3,5 հազար քաղաքացիներ:
Նշենք, որ անցա շաբաթվա վերջին ռուսաստանյան խոշոր օպերատորներից մեկը անսպասելիորեն հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: «Լանտա-տուր վոյաժի» սնանկությունը փչացրել է հազարավոր ռուսաստանցիների հանգիստը արտերկրում: Շատերը չեն կարողացել մեկնել հանգստի, իսկ մի մասն էլ օտար երկրներում խնդիրներ է ունեցել հյուրանոցների հետ:




























