Համացանցում ուղենիշ է հայտնվել այն ռուս լրագրողների համար, ովքեր փետրվարի  4-ին լուսաբանելու են Պոկլոննայա լեռան մոտ կայանալիք Պուտինի հանրահավաքը: Նշենք, որ նույն օրը ընդդիմության երթն է լինելու:

Մերձմոսկովյան տպագրության նախարարության ուղարկած փաստաթղթում, մասնավորապես, ավում է, որ լրագրողը պետք է «արտացոլի հանրահավաքի ընդհանուր դրական մթնոլորտը (մարդկանց երջանիկ դեմքերը, մայրիկներին եւ երեխաներին, թոշակառուներին, միջին տարիքի անձանց)»:

Թղթակիցը նաեւ պետք է անպայման նշի, որ քաղաքացիներն ինքնակամ են եկել հանրահավաքին` համապատասխան պաստառներով զինված:

Ուղեցույցում խորհուրդ է տրվում «չցուցադրել եւ չհիշատակել «Եդինայա Ռոսիան» եւ նրա խորհրդանիշները», տեղի կառավարական շենքերը` դրոշներով հանդերձ, ինչպես նաեւ կուսակցությունը ներկայացնող պաշտոնյաներին եւ պատգամավորներին:

«Կոմերսանտ» թերթը նշում է, որ երաշխավորական նամակը ստորագրված չի եղել, սակայն փաստաթղթում Microsoft Word ծրագրի առանձնահատկություններում կարելի է տեսնել, որ նշումն ստեղծված է  Մինաեւ ազգանունով աշխատակցի համակարգչի  minpech (հավանաբար, դա տպագրության նախարարությունն է) խորագրով բաժնի ներքո: Հրատարակչությունը պարզել է, որ  մերձմոսկովյան տպագրության նախարարության փաստացի գրանցված կադրային աշխատողներից է տեղեկատվական բաժնի պետի տեղակալ Մարինա Մինաեւան: Նախարարությունում մեկնաբանություններից հրաժարվել են:

Նոր տեղեկություններ են պարզվել նաեւ մոսկովյան դպրոցներում եւ պետհաստատություններում  Պոկլոննայա լեռան վրա տեղի ունեցած ցույցի մասնակից  «կամավորների» ստիպողաբար հավաքման մասին: 

 «Անձրեւ» հեռուստաալիքի տվյալներով` իշխանությունները նվազեցրել են հանրահավաքին մասնակից պետական միասնական ձեռնարկությունների եւ դպրոցների աշխատողների ընդհանուր թվի  5%-ը: Այդ նույն ժամանակ եւ վարչապետի գրասենյակում, եւ մայրաքաղաքի քաղաքապետարանում վստահեցրել են, որ իրենք ոչ մի կապ չունեն նման փոփոխությունների հետ եւ Պուտինին աջակցելու նպատակով հանրահավաք կազմակերպելով չեն զբաղվում:  

Պուտինին աջակցող հանրահավաքին շարունակում են ներգրավել կամավորների, որոնք ցանկանում են այդպիսով գումար վաստակել: Այսպես,  massovki.ru կայքում հանրահավաքին մասնակցելու համար առաջարկում են 800-ից մինչեւ 1000 ռուբլի, գրում է  NEWSru.com-ը: