Ոճաբան Սերգեյ Զվերեւն ի վերջո որոշել է ամուսնանալ եւ ընտրել է իր կյանքի կեսին, գրում են ռուսական լրատվամիջոցները:
Երգչուհի Ելենա Գոլիցինան այնքան նման է Զվերեւին, որ վերջինս կարող է հայելի չօգտագործել, փոխարենը նայել իր ընտրյալի դեմքին եւ տեսնել իրեն:
Վերջին ամիսներին զույգը գրեթե անբաժան է, նրանք միասին աշխարհիկ միջոցառումների եւ նորաձեւության ցուցադրությունների են գնում: Նախկինում նրանք հասցրել են երկու զուգերգ ձայնագրել: Ասում են, որ հարսնացուն արդեն հասցրել է հարսանեկան զգեստ գնել էլիտար սրահներից մեկից:
Ի դեպ, վերջերս Ելենան հազիվ է փրկվել Զվերեւի երկրպագուհիներից մեկի ձեռքից: Սիրահարված կինը հայտարարել է, թե հենց ինքն է Զվերեւի միակ սերն ու ածխաթթու լցրել Ելենայի վրա: Աղջկան փրկել է MTV-ի նկարահանող խումբը, իսկ ոստիկանները ձերբակալել են գազազած երկրպագուհուն:






























