100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու տարբերակն այս պահին Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու եզակի ու միակ միջոցն է: Այս մասին, այսօր` փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նա միաժամանակ նկատեց, որ այս հարցը քննարկումը փոքր ինչ ուշացած է:
Սակայն, ըստ Բոստանջյանի, այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում նախատեսված քննարկումից պարզ կդառնա դրա նպատակահարմարությունը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվելու է խորհրդարանական ընտրությունները բացառապես համամասնական ընտրակարգով անցկացնելու հարցը, որի նախաձեձնությամբ հանդես են եկել «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունները:



























