2011-ին Հայաստանում ՁԻԱՀ-ից մահացել է 7 մարդ: Նման տվյալներ է ներկայացնում Ազգային վիճակագրական վարչությունը:

Ինֆեկցիոն հիվանդություններից մահացությունը կազմել է 15,5 տոկոս` 257 դեպք: 2011-ին ընդհանուր մահացությունը կազմել է 28030 դեպք, գրեթե նույնը, ինչ 2010-ին (+109):

Մահվան դեպքերի ավելի մեծ թիվը, ինչպես եւ նախորդ տարի, կապված է արյան շրջանառության հետ (13 410): Այնուհետեւ ներկայացվում են նորագոյացությունները, մարսողական օրգանների (1750), շնչառական օրգանների (1719), դժբախտ դեպքերի եւ թունավորման (1350) դեպքերը: