Ֆրանսիան վերացրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի մուտքի արգելքը, որը հետաքննության տակ է հաղորդագրությունների իր հավելվածում անօրինական բովանդակության համար, հինգշաբթի հայտնել են գործին մոտ կանգնած դատական աղբյուրները, հաղորդում է Ֆրանսպրեսը (AFP)։
41-ամյա ռուսաստանցի ձեռնարկատերը ձերբակալվել է Փարիզում 2024 թվականին և ֆրանսիական իշխանությունների պաշտոնական հետաքննության տակ է՝ հարթակի հանցավոր գործունեությանը ենթադրյալ մասնակցության համար։
Դուրովին սկզբում արգելվել էր լքել Ֆրանսիան, իսկ հուլիսին մեղմացրել են դատական վերահսկողությունը, որը նրան թույլ է տվել բնակվել Telegram-ի նստավայրում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում՝ առավելագույնը երկու շաբաթով։ Իշխանություններն այժմ ամբողջությամբ վերացրել են նրա մուտքի արգելքը, և նա այլևս պարտավոր չէ ներկայանալու հարավային Նիս քաղաքի ոստիկանություն։
«Դուրովը վերջին մեկ տարվա ընթացքում լիովին կատարել է դատական վերահսկողության պայմանները»,- AFP-ին ասել է դատական աղբյուրը՝ անանունության պայմանով։
Դուրովը, որն ունի և՛ ֆրանսիական, և՛ ռուսական անձնագրեր, մեղադրվում էր անօրինական գործարքները հեշտացնող առցանց հարթակի կառավարմանը հանցակցության, երեխաների սեռական բռնության պատկերների և այլ անօրինական բովանդակության հրապարակմանը նպաստելու մեջ։





























