Ճապոնիայի հյուսիսային եւ կենտրոնական շրջաններում տեղացած շարունակական տեղումների հետեւանքով վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է 51 մարդ: Զոհվածների մեծ մասը մեծահասակ մարդիկ են, մոտ 65 տարեկան եւ ավելի:

42 մարդ զոհվել է իր տան կտուրների անկման պատճառով, հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:

Կան հարյուրավոր տուժածներ: Ճապոնիայի մետեոլոգիական գործակալությունը կանխատեսում է, որ առաջիկա օրերին ձնաբուքները շարունակվում են Ճապոնական ծովի ափամերձ շրջաններում: Բացի այդ, կանխատեսումներ են արվել արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում հավանական տեղումների մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: