Երեւանում, հունվարի 31-ին, ժամը 14.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցում վրաերթի է ենթարկել 69-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը վիրավոր կնոջը տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























