ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների Միխայիլ Սահակաշվիլին եւ Բարաք Օբաման հունվարի 30-ին Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ մանրամասն քննել են Ռուսաստանի հետ կապված հարցերը: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին, հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Գեորգի Բոկերիան:
«Իհարկե, մանրամասն դիտարկվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները: Հնարավոր չէ դրանից խուսափել այն իրավիճակում, որում գտնվում է Վրաստանը եւ ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող օգնության պայմաններում»,-ասել է նա:
«Դիտարկվել են նաեւ կանխատեսումները եւ նախագահների հարաբերությունները` կապված նրա հետ, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում»,-ասել է Բոկերիան «Ռուսթավի-2» հեռուստաալիքին:
Նա մանրամասնություններ չի ներկայացրել` նշելով, որ ԱՄՆ-ը օժանդակում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը:
«Բանակցությունները շատ արդյունավետ են եղել»,-հայտարարել է Բոքերիան եւ հաղորդել, որ փետրվարի 1-ին նա հանդիպել է Ամերիկայի ռազմական շրջանակների ներկայացուցիչների հետ, եւ շուտով տեղի կունենա երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, հաղորդում է «Վզգլյադ»-ը:



























