Սկանդինավյան եւ Բալթյան երկրները հայտարարել են, որ 430 միլիոն եվրո կֆինանսավորեն ռազմական տեխնիկայի եւ զինամթերքի մատակարարումն Ուկրաինայի համար, հայտնել է ՆԱՏՕ-ն։

Սարքավորումները կգնվեն Միացյալ Նահանգներից՝ դաշինքի «Ուկրաինայի առաջնահերթ կարիքների ցանկ» (PURL) նախաձեռնության շրջանակում, որը կֆինանսավորեն Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նորվեգիան եւ Շվեդիան, փոխանցել է Euronews-ը։

«Սկանդինավյան եւ Բալթյան երկրների մեր դաշնակիցները պատրաստ են ֆինանսավորել Ուկրաինայի համար կրիտիկականորեն կարեւոր ռազմական տեխնիկայի եւս մեկ փաթեթ։ Այս զենքերը կարեւոր են, քանի որ Ուկրաինայում ձմեռ է սկսվում։ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները կշարունակեն ապահովել անհրաժեշտ սարքավորումներն ու պաշարները»,- ասել է ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն։