Ռուսական բեռներ տեղափոխող Vera բեռնանավի խորտակման վայրում փրկարարները շարունակում են որոնել անհետ կորած յոթ նավաստիներին: Այս մասին հաղորդում «Մորսկոյ բյուլետենը»:
Ողբերգության վայրում Թուրքիայի ցամաքային պաշտպանության ուժերը փրկել են բեռնանավի անձնակազմի չորս անդամների, նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Վերջին տվյալներով` փրկվել են նավապետի երկրորդ եւ երրորդ օգնականները, ինչպես նաեւ խոհարարը: Ջրից դուրս է բերվել նաեւ անհայտ մի կին:
Հիշեցնենք, հունվարի 31-ի ուշ երեկոյանն Թուրքիայի ափերից ոչ հեռու Ռուսաստանից բեռ տեղափոխող նավ է խորտակվել: Կոմբոջայի դրոշով նավը ուղեւորվել էր թուրքական Ալիագա նավահանգիստ:
Թուրքական Զոնգուլդակ քաղաքից ծովային մեկ մղոն հեռավորության վրա գտնվող բեռնանավը փոթորկի պատճառով շրջվել է եւ սուզվել:
Վերջին տվյալներով` նավի վրա 11 մարդ է եղել` 10 ուկրաինացի եւ Վրաստանի մեկ քաղաքացի:



























