Ռուսաստանում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ընտրությունների երկրորդ փուլը, որի հավանականությունը քննարկվում է հասարակական շրջանակներում, կհանգեցնի անկայունության:
«Ես հասկանում եմ, որ հնարավոր է տեղի ունենա ընտրությունների երկրորդ փուլ, համաձայն գործող սահմանադրության, դա կապված է քաղաքացիների կամարտահայտման իրավունքի հետ»,-ասել է Պուտինը երիտասարդ իրավաբանների հետ կայացած հանդիպման ժամանակ, ովքեր ծրագրում են դառնալ դիտորդներ ընտրությունների ժամանակ: Նա հայտարարել է, որ համոզված է հաղթանակում, եթե նույնիսկ դա ձեռք բերվի երկրորդ փուլում:
«Բնական է, ես չէի առաջադրի իմ թեկնածությունը, եթե հաղթանակի հույս չունենայի: Ես նաեւ հասկանում եմ, որ երկրորդ փուլը կապված կլինի որոշակի պայքարի հետ եւ քաղաքական իրադրության անկայունության հետ: Բայց այդտեղ ոչ մի սարսափելի բան չկա: Ես պատրաստ եմ դրան, եթե անհրաժեշտ լինի` կաշխատեմ երկրորդ փուլում»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:



























