Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ Ռուսաստանում տեղի կունենա նույնը, ինչ այժմ տեղի է ունենում Հյուսիսային Աֆրիկայում: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ-ում` Համաշխարհային բանկում կայացած Վրաստանի մասին գրքի շնորհանդեսի ժամանակ:

Խոսելով բարեփոխումների մասին, որոնք տեղի են ունենում Վրաստանում, ինչպես նաեւ երկրի կարգում փոփոխությունների վերաբերյալ, Սահակաշվիլին նկատել է, որ լավ կլիներ, որ Ռուսաստանում եւս բարեփոխումներ տեղի ունենան, հաղորդում է GHN-ն:

Սահակաշվիլին մեջբերել է Օբամայի այն խոսքը, որ «Վրաստանը դարձել է ժողովրդավարության եւ տարածաշրջանի թափանցիկության մոդել»: «Մյուս երկրները եւս կասեն, եթե Վրաստանը կարողացել է դա անել, մենք նույնպես կանենք»,-ասել է Վրաստանի նախագահը:

Համաշխարհային բանկը հրապարակել է «Հասարակական ծառայություններում պայքար ընդդեմ կոռուպցիայի-Վրաստանի բարեփոխումների ժամանակագրություն»: