Վրաստանի իշխանությունները կլուծարեն կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն, որը ստեղծվել էր 2022 թվականին՝ Եվրամիության առաջարկությամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Նախաձեռնության համաձայն՝ կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն կլուծարվի 2026 թվականի մարտի 2-ից և դրա գործառույթներն ամբողջությամբ կփոխանցվեն Պետական ​​աուդիտի ծառայությանը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Պապուաշվիլին։