Որպես նվիրատվություն՝ ընդունվել է ավելի քան 4 մլն դրամ (10 հազար դոլար - խմբ.) արժողությամբ գույք։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 18-ին ընդունվել է Երևանի ավագանու նիստում։

Գույքը կփոխանցվի քաղաքապետարանի սեփականությանը։ Մասնավորապես, Երևանին են հանձնվել արհեստական տոնածառեր, աղբամաններ, գորգ, մանկական խաղահրապարակի գույք և այլ իրեր։